Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

Դեղերը Հայաստանում թանկացել են 8-9 տոկոսով. news.am

Դեղերը Հայաստանում թանկացել են 8-9 տոկոսով. news.am

Դեղամիջոցները Հայաստանում արդեն իսկ թանկացել են 8-9 տոկոսով, եւ նոր թանկացումները չեն բացառվում։ Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց Դեղարտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միության նախագահ Սամվել Զաքարյանը։

 

Ըստ նրա, դեղերի թանկացման մեջ իրենց դերն ունեն երկու բաղադրիչ՝ արտարժույթի փոխարժեքի կտրուկ աճը եւ դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման պահանջը, որը գործում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից։

 

Նա նշեց, որ այսօր Հայաստանի դեղորայքի պահանջարկի 90 տոկոսը ներմուծվում է արտերկրից, բացի այդ, ներկրվում է նաեւ տեղական արտադրության դեղամիջոցների հումքը, այսինքն, հայկական շուկայում դեղերի գները ուղղակիորեն կապված են արտարժույթի փոխարժեքի հետ։ Թե թանկացման մեջ որքան է կոնկրետ դրոշմապիտակավորման չափը կազմում, առայժմ, հնարավոր չէ ասել, քանի որ դեղագործները դեռ նոր են սկսել այդ գործընթացը, եւ ծախսերը դեռ մինչեւ վերջ հաշվարկած չեն, բայց մի բան, ըստ Ս. Զաքարյանի,  հստակ է. դա չի լինի պետության կողմից հայտարարված 2-3 կամ 5 դրամը, եւ, որն ավելի էական է. «մենք առաջին հերթին գործ ունենք այդ գործընթացը ՊԱԳ (GMP) չափանիշներով կազմակերպելու եւ  կառավարելու անհնարինության հետ»։

 

Ս. Զաքարյանը ուշադրությունը հրավիրեց նաեւ այն հանգամանքի վրա, որ տոկոսային հարաբերակցությամբ արտարժույթն ավելի է թանկացել, քան դեղերը, այսինքն, ըստ նրա գնահատականի, շուկայի մասնակիցները փորձում են մեղմել գնաճը։ Բայց նաեւ նշեց, որ դրոշմապիտակավորման պահանջով հարուցված անհիմն խոչընդոտների պատճառով շատ արտասահմանյան կազմակերպություններ կարող են ուղղակիորեն լքել հայաստանյան շուկան, իսկ տեղական ընկերություններն էլ կարող են դադարեցնել իրենց գործունեությունը բիզնեսը  պատշաճ կերպով վարելու անհնարինության պատճառով։ 

 

Մեկնաբանելով այն փաստը, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է դեղ ներկրողների հետ եւ հորդորել զսպել գնաճը, ԴԱՆ միության նախագահը նշեց, որ դեղերի հետ կապված առողջապահության նախարարության գործառույթների մեջ մտնում է դեղերի որակի վերահսկումը, փորձագիտական ստուգումը եւ լիցենզավորումը, բայց ոչ գնագոյացումը։ Ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում նախարարությունը ոչ մի իրական լծակ չունի դեղերի գների վրա ազդելու համար։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. breket-sistemy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ